Ագարակի քաղաքապետարանի պաշտոնական կայք
ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2015թ.
  Որոնում  

  Իրադարձություններ  
01/05/2015 Աշխատանքի և աշխատավորների օր
09/05/2015 Մայիս` հաղթանակների ամիս
28/05/2015 Հանրապետության տոն
01/06/2015 Երեխաների իրավունքների պաշտպանության օր
01/09/2015 Գիտելիքի և դպրության օր
Բոլորը  

  Օգտակար հղումներ  

Ընտանեկան նպաստ ստացողների ցուցակ

Հետևեք Ձեր դիմումի կամ գրության ընթացքին

Հետևեք Ձեր վարձակալական վճարներին

Ֆորում (քննարկումներ)

Տեսադարան

Սյունիքի մարզպետարան

Օգտակար հղումներ

Թափուր հաստիքներ


 Արխիվ    
25.04.15 Հայ նահատակների հիշատակին նվիրված միջոցառում Ագարակի մշակույթի պալատում

 Ապրիլի 24-ին Ագարակի մշակույթի պալատում տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Միջոցառման հեղինակը Ագարակի արվեստի դպրոցն էր: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և սաների մասնակցությամբ ավելի քան երկու ժամ տևողությամբ հիշատակի երեկոն խորապես հուզեց բազմաթիվ հանդիսատեսների հոգիները:Արվեստի դպրոցի ուսուցիչների և աշակերտների փայլուն կատարումները հիացրին բոլորին:

 

  
25.04.15 Մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված երեկո Ագարակի միջնակարգ դպրոցում

   Ապրիլի 24-ին Ագարակի միջնակարգ դպրոցում  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երեկո էր կազմակերպել: Միջոցառման մասնակիցները՝  Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտները, իրենց բազմաբնույթ կատարումներով ներկայացրին Հայոց ցեղասպանության արհավիրքները և լուսավոր ապագա կերտելու իրենց մեծ երազանքը: Միջոցառումը բազմաթիվ հուզիչ պահեր պարգևեց հանդիսատեսին:

  
25.04.15 Երթ և հանրահավաք Ագարակում ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
    Ագարակի քաղաքապետարանի, ՀՀԿ  Ագարակի շրջանային կազմակերպության , Ագարակի <<Նախաձեռնություն և զարգացում>> հասարակական կազմակերպության  նախաձեռնությամբ,  ապրիլի 24-ի երեկոյան, Ագարակի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող խաչմերուկից մեկնարկեց Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված ջահերով երթ , որին մասնակցում էին քաղաքի բազմաթիվ կազմակերպություններ, բնակիչներ, աշակերտներ և ՀՀ ՊՆ Ագարակի զորամասի զինվորներ: Երթի մասնակիցները իրենց հետ տանում էին հայրենասիրական բնույթի բազմաթիվ կարգախոսներ, Մեծ եղեռնի նահատակների նկարներ, ՀՀ դրոշներ: Միջնակարգ դպրոցից երթը ուղևորվեց դեպի Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան: Երթը գլխավորող պատվիրակությունը ...   Մանրամասն
23.04.15 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար Ագարակում
 Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության նախաձեռնությամբ Ագարակի զբոսայգում կանգնեցվեց  խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին:  Ագարակցիները վաղուց էին զգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող  հուշարձան ունենալու անհրաժեշտությունը:Այսուհետ նրանք էլ կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել 1915 թ. Մեծ եղեռնի նահատկների հիշատակին: Հուշաքարի օծման արարողություն կատարվեց  Մեղրիի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Ռաֆայել Խաչիկյանի կողմից:  Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խոսքով հանդես եկավ <<ԱՊՄԿ>> ՓԲԸ գործադիր տնօրեն Յուրի Բերեզովսկին:Հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց Ագարակի ...   Մանրամասն
20.04.15 Ագարակի պատանի ըմբիշների հաջողությունները ԻԻՀ Ջուլֆա քաղաքում

 Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ապրիլի 19-ին ԻԻՀ Ջուլֆա քաղաքում տեղի ունեցավ պատանի ըմբշամարտիկների հերթական առաջնությունը: Մրցաշարին մասնակցում էին ԻԻՀ  Ջուլֆա ու Մարանդ քաղաքների և ՀՀ Ագարակ քաղաքի պատանի ըմբիշները: Ագարակը ներկայացնում էին 30 պատանիի ըմբիշներ` մարզիչ Յուրի Ավետիսյանի գլխավորությամբ:Մրցաշարին ներկա էին նաև Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը: Համառ մենամարտերի արդյունքում ընդհանուր թիմային հաշվարկով 65 տոկոս առավելությամբ հաղթեցին Ագարակի ըմբիշները:    

  
14.04.15 Շնորհավորանքներ Ոստիկանության օրվա կապակցությամբ

  Ագարակի քաղաքապետարանը շնորհավորում է ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնի և Ագարակի բաժանմունքի բոլոր աշխատողներին ՀՀ ոստիկանության 97-րդ  տարեդարձի կապակցությամբ, մաղթում նրանց բարի ծառայություն, խաղաղ երկինք, անձնական երջանկություն և հաջողություններ հասարակական անվտանգության պահպանման դժվարին ու պատասխանատու գործում:

  
11.04.15 Համընդհանուր շաբաթօրյակ Ագարակում

 Ապիրիլի 11-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Ագարակում  անցկացվեց համընդհանուր շաբաթօրյակ: Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան քաղաքի գրեթե բոլոր կազմակերպություններն ու բնակիչները:Մաքրման աշխատանքներ կատարվեցին Ագարակ քաղաքի փողոցներում, շենքերի բակերում, նրանց հարակից տարածքներում,  զբոսայգիներում , հրապարակում: Ագարակի քաղաքապետարանն իր շնորհակալությունն է հայտնում շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին:

  
10.04.15 Ագարակում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան
       Սույն թվականի ապրիլի 10-ին տեղի ունեցավ Ագարակ քաղաքային համայնքի ավագանու արտահերթ նիստը:       Օրակարգում`  1. ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային համայնքի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու նախաձեռնությանը համաձայնություն տալու մասին:    Համայնքի ավագանին միաձայն ընդունեց որոշման նախագիծը:                                                                                                                               ...   Մանրամասն
04.04.15 Ծառատունկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
   Ապրիլի 4-ին  քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ագարակում տեղի ունեցավ << Բացվող նոր 100 գարուններ>> խորագրով  համընդհանուր ծառատունկ՝  նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գրեթե բոլոր հիմնարկ-ձեռնառկությունների կոլեկտիվների մասնակցությամբ տնկվեց խորհրդանշական 100 ծառ: Ծառատունկին առավել  ակտիվ մասնակցություն ունեցան Ագարակի կոմունալ տնտեսության կոլեկտիվը, միջնակարգ դպրոցի աշակերտները , ԵԿՄ-ի կոլեկտիվի անդամները, Ագարակում  տեղակայված զորամասի զինծառայողները: Ագարակի քաղաքապետարանն իր շնորհակալությունն է հայտնում ծառատունկի բոլոր մասնակիցներին՝ մասնավորապես  <<<<Զանգեզուր >> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի ...   Մանրամասն
1 2


ՀՀ Տարածքային Կառավարման Նախարարություն Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային Կառավարում Համայնքային Կայքեր Տեղեկատվական Համակարգեր Զարգացման և Վերապատրաստման Կենտրոն ՀԿ
ՀՀ Սյունիքի մարզ, ք.Ագարակ
© 2008 - 2015, Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԳԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող` ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v1.91